Նոյեմբերի 9-ից տեղաշարժի արգելքը խախտելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով
Լրացուցիչ կետային սահմանափակումների շրջանակներում, նոյեմբերի 9-ից տեղաշարժի համար գործարկվելիք սահմանափակումները խախտելու համար ֆիզիկական անձի դեպքում նախատեսված է 2000 լարի տուգանք, իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի:
Այս մասին փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
«Պատժամիջոցները սահմանել ենք այն օրենքով, որը կարգավորում է կարանտինային միջոցառումները:
Սա պարետային ժամ չէ, սա տեղաշարժի սահմանափակում է և այդ սահմանափակումը խախտելու համար կգործի պատժամիջոց, որը ֆիզիկական անձի դեպքում կազմում է 2000 լարի, իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի»,- նշել է Ցքիտիշվիլին:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 9-ից մեծ քաղաքներում, Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում, ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը կարգելվի տեղաշարժը: