Նոյեմբերի 8-ին Իլիա Դարչիաշվիլին կայցելի Բրյուսել
Նոյեմբերի 8-ին Իլիա Դարչիաշվիլին կայցելի Բրյուսել

2023 թվականի նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին կայցելի Բրյուսել։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԳ նախարարը կհանդիպի Եվրոպական հարեւանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

«Նիստում քննարկումները կվերաբերեն Եվրահանձնաժողովի ընդլայնման զեկույցին, որը կհրապարակվի նոյեմբերի 8-ին, ինչպես նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և Եվրամիությանն անդամակցելու հետագա քայլերին վերաբերող հարցերին», տեղեկացնում է ԱԳՆ-ն։