Նոյեմբերի 6-ից 7-ը Վրաստանում սպասվում է անձրև, քամի, իսկ բարձրալեռ շրջաններում՝ ձյուն
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 6-ից 7-ը Վրաստանում սպասվում է սառը և խոնավ օդային զանգվածի տարածում, ինչպես նաև անձրև և ամպրոպ:
«Երբեմն կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, ծովում հնարավոր է 3-4 բաթ փոթորիկ, իսկ երկրի բարձրալեռ գոտում՝ ձյուն»,- հայտարարել են Միջավայրի ազգային գործակալությունում:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի վարարման, իսկ բարձր լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ: