Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ից N500 միկրոավտոբուսը կփոխարինվի N292 ավտոբուսով։ Երթուղում կշարժվի «Isuzu» մակնիշի ավտոբուսը։
Նրանց խոսքով՝ փոփոխությունը չի ազդի գործող երթուղու վրա։
«Մասնավորապես, N292 ավտոբուսը մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանից կշարժվի Վեկուա, Խիզանիշվիլի, Վասաձե, Քերչի, Սարաջիշվիլի և Շեշելիձե փողոցներով։ Այնուհետև ավտոբուսը կշարժվի Մինդելի կամրջով, վրաց-ամերիկյան բարեկամության պողոտայով և Դավիթ Աղմաշենեբելի նրբանցքով։ N292-ը կավարտի իր ուղեւորափոխադրումները «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ»,- նշված է տեղեկության մեջ: