Նոյեմբերի 30-ին Թելավիում կանցկացվի զբաղվածության ֆորում
Նոյեմբերի 30-ին Թելավիում կանցկացվի զբաղվածության ֆորում

Նոյեմբերի 30-ին Թելավիում տեղի կունենա զբաղվածության ֆորում: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ միջոցառմանը ժամանած աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան տեղեկանալ 25 ընկերությունների շուրջ 300 թափուր աշխատատեղերի մասին։

«Թափուր աշխատատեղերի հիմնական ուղղություններն են՝ մանրածախ առևտուր, գյուղատնտեսություն, դեղագործական ուղղություն, մասնագիտություններ շինարարության ոլորտում, հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, տրանսպորտ և բանկային ուղղություն։

Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան մեկ միասնական տարածքում տեղեկանալ տարածաշրջանի ակտիվ թափուր աշխատատեղերի մասին և պլանավորել հետագա համագործակցությունը ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Թելավիի զբաղվածության ֆորումը կմեկնարկի Ժամը 13:00-ին, հասցե՝ Թելավի, Ռուսթավելի փող. N2, «Holiday Inn» հյուրանոցի առաջին հարկ»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։