Նոյեմբերի 27-ից Վրաստանում եղանակը կբարելավվի
Նոյեմբերի 27-ից Վրաստանում եղանակը կբարելավվի

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, Վրաստանում նոյեմբերի 27-ից եղանակը կբարելավվի։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 28-29-ը միայն առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կլինի +18, +23, իսկ արևելյան Վրաստանում կբարձրանա մինչև +15, +20 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Թբիլիսիում եղանակը կբարելավվի նոյեմբերի 27-ից։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +16, +18 աստիճանով։