Նոյեմբերի 25-ին կառավարության կազմը կներկայացվի խորհրդարան՝ վստահության քվե ստանալու համար
Հաջորդ երկուշաբթի կառավարության կազմը կներկայացվի Վրաստանի խորհրդարան՝ վստահության քվե ստանալու համար, հետևաբար, խնդրում եմ բոլոր նախարարություններին սկսել աշխատել կառավարության ծրագրի վերջնական հստակեցման ուղղությամբ,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության նիստում:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, խորհրդարանին կներկայացվի ինչպես կառավարական, այնպես էլ քառամյա ծրագիրը։
«Ինչպես գիտեք, երկուշաբթի օրը կառավարության կազմին զուգահեռ Վրաստանի խորհրդարանին պետք է ներկայացնենք կառավարական ծրագիրը եւ քառամյա ծրագիրը, եւ կարեւոր է, որ բոլոր մանրամասները հստակեցվեն։ Սա իմ խնդրանքն է յուրաքանչյուր նախարարությանն ու նախարարին։ Մենք ունենք հավակնոտ խնդիր, որն արտացոլված է կառավարության ծրագրում։ Չորս տարի հետո մենք պետք է մեր երկիրը տեղափոխենք զարգացման բոլորովին այլ փուլ, դա կապահովվի մեր կառավարության ծրագրով։ Հիմա գլխավորը ամենօրյա աշխատանքն է, որպեսզի բոլոր խնդիրները պատշաճ կերպով կատարվեն»,- ասել է վարչապետը։