Նոյեմբերի 21-22-ին ժամը 22:00-ից սահմանված տեղաշարժի արգելքը չի գործի
Նոյեմբերի 21-22-ին ժամը 22:00-ից սահմանված տեղաշարժի արգելքը չի գործի

«Մեկուսացման և կարանտինի կանոնների հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի №322 որոշման մեջ մտցվել են փոփոխություններ, ըստ որի, նոյեմբերի 21-22-ին ժամը 22:00-ից սահմանված տեղաշարժի արգելքը չի գործի:

Փոփոխության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում և Զուգդիդիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն չեղարկվում է անձանց տեղաշարժի սահմանափակումը:

Կառավարության որոշումը հրապարակվել է օրենսդրական լրաբերում: