Նոյեմբերի 2-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրավերով տեղի կունենա Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի ժողովը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պատրիարքարանի հասարակության հետ կապերի ծառայությունը։
«2023 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Նորին Սրբություն և Գերաշնորհ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրավերով տեղի կունենա Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի նիստը:
Նշենք, որ այս տարի Սինոդի նիստն անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ Սուրբ Սինոդը հավաքվել է 2023 թվականի փետրվարի 14-ին»,- նշված է Պատրիարքարանի տեղեկատվության մեջ։