Նոյեմբերի 16-ին օրվա վերջից մինչև նոյեմբերի 17-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում է անձրեւ և քամի, իսկ լեռնային շրջաններում՝ ձյուն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 16-ին օրվա վերջից մինչև նոյեմբերի 17-ի երկրորդ կեսը Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առանձին վայրերում (հիմնականում արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև։
Բացի այդ, բարձր լեռնային շրջաններում ձյուն է սպասվում։
Կփչի ուժեղ արևմտյան քամին: Ծովում սպասվում է չորս-հինգ բալանոց փոթորիկ:
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում: