Նոտարի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը   70 տարեկանն է
Նոտարի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը 70 տարեկանն է

«Նոտարի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը 70 տարեկանն է»,- այս մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Նոտարը հատկապես կարևոր դեր ունի մեր երկրի և ընդհանրապես այս ինստիտուտի զարգացման գործում։ Նա իրավահարաբերություններն ու իրավական փաստերը հաստատող անձ է։ Նոտարների տարիքային շեմը սահմանվել էր 65 տարեկանը, թեև նախարարն ուներ օրենքով սահմանված լիազորություն Նոտարների պալատի առաջարկության հիման վրա բարձրացնել այս տարիքը։ Գործնականում մենք սահմանափակեցինք այս հայեցողական լիազորությունը և նոտարների տարիքը հասցրինք մինչև 70 տարեկան։ Սա բավականին առաջընթաց է ոչ միայն նոտարների համար, այլև ընդհանուր առմամբ, այս երկրում օրենքի գերակայության կանխատեսելիության տեսանկյունից»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Աճել է նաև նոտարական ծառայությունների աշխարհագրական տարածքը. Նոտարներ են նշանակվել Ռուխում, Խոբիում, Լենտեխիում, Ամբրոլաուրիում, Օնիում, Տիանեթիում, Դուշեթիում, Դեդոպլիստսկարոյում, Ախմետայում և Ծկղալտուբոյում։ Նոտարների թիվը 310 է:

Տեղեկությունը տարածում է ԱՆ մամուլի ծառայությունը։