Նորվեգիայում տրամվայը ռելսերից դուրս է եկել և բախվել խանութին, կան վիրավորներ
Նորվեգիայում տրամվայը ռելսերից դուրս է եկել և մխրճվել Apple խանութի մեջ. Վիրավորվել է չորս մարդ։
Վիրավորների թվում են տրամվայի վարորդը, երկու ուղեւոր և մեկ անցորդ։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի պահին տրամվայում մոտ 20 մարդ է եղել։
Պաշտոնյաների խոսքով՝ տրամվայը տեղանքից չի տեղափոխվի այնքան ժամանակ, քանի դեռ փորձագետները չեն որոշել շենքի պատերի կայունությունը:
Վթարի հավանական պատճառ է համարվում արագության գերազանցումը։ Ոստիկանությունից հայտնում են, որ սպասում են Նորվեգիայի անվտանգության հետախուզական գործակալության ներգրավմանը վթարի պատճառները պարզելու համար։
Տեղեկատվության համար, Օսլոյում տարեկան մոտավորապես 50 միլիոն ուղևոր օգտվում է տրամվայից: