Նորվեգիայում ձերբակալվել է Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող քաղաքացին
Նորվեգիայում ձերբակալվել է Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող քաղաքացին: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի անվտանգության ծառայության վրա։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը Նորվեգիայի քաղաքացի է։ Նա կներկայանա Օսլոյի դատարան։ Ինչպես պնդում է ձերբակալվածի փաստաբանը, նրա քաղաքացին չի խոստովանում հանցանքը և հայտարարում է, որ ինքը Չինաստանի գործակալ չէ։