Նորվեգիայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է կիբեռհարձակումը Թվայնացման պետական գործակալության վրա, քաղաքացիների համար անհասանելի են տարբեր պետական ծառայություններ

15:12, 26.08.2026
Նորվեգիայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է կիբեռհարձակումը Թվայնացման պետական գործակալության վրա, ինչի պատճառով քաղաքացիների համար անհասանելի են տարբեր պետական ծառայություններ:
Սա վերջին մի քանի շաբաթների ընթացքում գործակալության վրա իրականացված արդեն երրորդ և ամենամասշտաբային կիբեռհարձակումն է:
Ընթացիկ ամսում Լեհաստանի իշխանությունները նույնպես տեղեկություն տարածեցին բժշկական ծառայություններ մատուցող ընկերության դեմ իրականացված կիբեռհարձակման մասին, որի հետևանքով տեղի ունեցավ անձնական տվյալների մասշտաբային արտահոսք:
Իսկ Եվրամիությունում առաջին անգամ ընդունեցին, որ օտարերկրյա կառավարությունները փորձել են ներթափանցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական նամակագրությունների մեջ: Հուլիսին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի ինը ֆիզիկական անձանց և չորս ընկերությունների նկատմամբ, որոնց պատասխանատու է համարում կազմակերպության դեմ իրականացված կիբեռհարձակման համար:

Նմանատիպ