Նորվեգիայի զինված ուժերի ղեկավար. Ռուսաստանի զորքերի թիվը Նորվեգիայի սահմանի մոտ 20 տոկոս կամ ավելի քիչ է, քան մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը
Նորվեգիայի սահմանի մոտ ռուսական զորքերի թիվը կազմում է 20 տոկոս կամ ավելի քիչ, քան եղել է մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, հայտարարել է Նորվեգիայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը։
Ելույթ ունենալով Օսլոյում ՆԱՏՕ-ի պաշտպանության ղեկավարների հանդիպումից հետո՝ Էրիկ Քրիստոֆերսենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ լավ գիտեր», որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար:
«Եթե նա հավատար, որ մենք վտանգ ենք ներկայացնում Ռուսաստանի համար, ապա իր բանակը չէր տեղափոխի Ուկրաինա՝ այնտեղ կռվելու համար»,- ասել է Նորվեգիայի զինված ուժերի հրամանատարը։
Իր հերթին, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը նշել է, որ ռուսական վարքագծի այս օրինաչափությունը կապված է նաև այն բանի հետ, թե ինչպես է իրեն պահում Մոսկվան հարեւան Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո:
«Ռուսաստանը գիտի, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ, քանի որ մենք չենք պատրաստվում հարձակվել իրենց վրա։ Հակառակ դեպքում նրանք բոլորովին այլ կերպ կպատասխանեին Ֆինլանդիայի անդամակցությանը»,- ասել է Ռոբ Բաուերը։