Նորվեգիայի դեսպան. Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը Աֆղանստանից քաղաքացիական անձանց տարհանման համար, սա ևս մեկ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է Վրաստանը հաստատում վստահելի գործընկերությունը
Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելենա Սանդ Անդերսենի խոսքերով, իրենք երախտապարտ են Վրաստանի կառավարությանը Աֆղանստանից քաղաքացիական անձանց տարհանման համար:
Ըստ դեսպանի, Վրաստանի կառավարությունը հնարավորություն է տվել քաղաքացիներին Թբիլիսիով Քաբուլից Օսլո տեղափոխել:
Նրա խոսքով, այս ամենը եւս մեկ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է Վրաստանն ապացուցում, որ վստահելի գործընկեր է:
«Մենք շատ շնորհակալ ենք Վրաստանի կառավարությանը Աֆղանստանից քաղաքացիական անձանց տարհանման համար, ինչը թույլ տվեց մեզ ստեղծել հանգույց Թբիլիսիում, որը թույլ կտա նորվեգացիներին և Աֆղանստանի քաղաքացիներին Քաբուլից Թբիլիսիով անցնել Օսլո:
Մենք տեսանք գերազանց ճկունություն և լուրջ օգնություն վրացական կողմից, արտաքին գործերի նախարարությունից, պաշտպանության նախարարությունից, Քաղաքացիական ավիացիայի վարչությունից և շատ շնորհակալ ենք: Այս ամենի հետեւում կանգնած է Վրաստանի հետ մեր երկարամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղության ծրագրի շրջանակներում: Սա ևս մեկ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է Վրաստանն ապացուցում իր հուսալի գործընկեր լինելը», – ասաց Հելենա Սանդ Անդրեսենը:
Այս թեմայով այսօր լրատվամիջոցների հետ խոսեց նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ըստ Դավիթ Զալկալիանիի, միջազգային գործընկերների հետ սերտ շփմամբ Վրաստանը ներգրավված է հումանիտար առաքելության իրականացմանը՝ Աֆղանստանից քաղաքացիների տարհանման գործընթացում Վրաստանի տարածքը տարանցիկ օգտագործելու առումով:
Նախարարը պարզաբանում է, որ վերջին օրերին Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով տարհանվել է 2000 մարդ: