Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն. Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն. Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

 

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության՝ օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ։

«2008 թվականի օգոստոսին ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան։ 16 տարի անց օկուպացիան շարունակվում է։ Ե՛վ Վրաստանում, և՛ Ուկրաինայում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։