Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն . Չնայած համատարած բողոքներին և մտահոգություններին, օրենքի ընդունումը սպառնում է եվրաինտեգրման ընթացքին և վնասում է գործընկերների հետ հարաբերությունները 
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն . Չնայած համատարած բողոքներին և մտահոգություններին, օրենքի ընդունումը սպառնում է եվրաինտեգրման ընթացքին և վնասում է գործընկերների հետ հարաբերությունները 

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի երրորդ ընթերցմամբ ընդունմանը։

«Չնայած լայնածավալ բողոքներին և մտահոգություններին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը խարխլում է Վրաստանի ժողովրդավարությունը, սպառնում է նրա ուղին դեպի եվրաինտեգրում և վնասում է վաղեմի ընկերների և գործընկերների հետ հարաբերությունները։ Վստահությունն ու առաջընթացը վերականգնելու համար օրենքը պետք է ետ կանչվի»,- ասված է սոցցանցում
նախարարության հրապարակված հայտարարության մեջ։