Նորվեգիայի արտաքին գործերի նախարար. Այս պահին մենք չենք պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, բայց երկարաժամկետ հեռանկարում, չեմ կարծում, որ մենք պետք է որևէ բան բացառենք
Նորվեգիան պոտենցիալ չի բացառում զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն։
Էյդեի խոսքով՝ նման ծրագրեր դեռ չկան։
Ինչպես նշել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, Ուկրաինա արևմտյան զորքերի պոտենցիալ ուղարկելու վերաբերյալ բանակցությունները իրականում ոչ թե ռուսական ուժերի հետ անմիջական առճակատման համար մարտական ստորաբաժանումների օգտագործման, այլ աջակցության, պատրաստության և այլնի մասին են։
«Ներկայումս մենք չենք պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա։ Չեմ կարծում, որ շատ երկրներ նման ծրագրեր ունեն։ Սակայն, մյուս կողմից, շատ երկարաժամկետ հեռանկարում ես չեմ կարծում, որ մենք պետք է սկզբունքորեն ինչ-որ բան բացառենք»,- ասաց Էյդեն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինային աջակցել այնքան, որ դա հաջողվի, իսկ Ռուսաստանը պարտվի։
«Մենք չենք ցանկանում պատերազմի անմիջական կողմ լինել, քանի որ դա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի, ինչը մենք չենք ցանկանում»,- ասել է Էյդին։
Մարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինա արեւմտյան զորքերի հնարավոր տեղակայումը «չի բացառվում»։