Նորվեգիայի ԱԳ նախարար. Պաղեստինի իշխանությունը կարող է փլուզվել առաջիկա ամիսներին
Նորվեգիայի ԱԳ նախարար. Պաղեստինի իշխանությունը կարող է փլուզվել առաջիկա ամիսներին

Պաղեստինի ինքնավարությունը կարող է լուծարվել առաջիկա ամիսներին, հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդը։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը նշել է ֆինանսավորման բացակայությունը, շարունակվող բռնությունները և այն փաստը, որ կես միլիոն պաղեստինցիների թույլ չեն տալիս աշխատել Իսրայելում:

«Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Պաղեստինի ինքնավարությունը, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք, զգուշացնում է մեզ, որ այն կարող է փլուզվել այս ամառ: Եթե ​​այն ընկնի, կարող է առաջանալ մեկ այլ Գազա, որը սարսափելի կլինի բոլորի, այդ թվում՝ Իսրայելի բնակչության համար»,- ասել է նորվեգացի դիվանագետը։

Նորվեգիան նախագահում է Պաղեստինի օգնության միջազգային դոնորների խումբը և հանդիսանում է Պաղեստինի ինքնավարության աջակիցը: