Նորվեգիան պայքարում է «Էշլի» փոթորիկի դեմ, թռիչքները չեղարկվում են, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են
Նորվեգիայում ուժեղ քամու պատճառով չեղարկվել են օդային և ծովային որոշ չվերթներ, որոշ քաղաքներում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Էշլի» փոթորիկը այսօր առավոտյան հարվածել է Նորվեգիայի արեւմտյան հատվածին՝ մի քանի շրջաններ թողնելով առանց էլեկտրականության։
Ի գիտություն՝ աղետի դեմ պայքարում են նաև Ֆրանսիայում և Իտալիայում։ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում ջրհեղեղների հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Աղետի դեմ պայքարում են նաեւ Ֆրանսիայում։ Երկրի հարավում գտնվող Արդեշ դեպարտամենտում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել։