Նորմանդական գագաթնաժողովի արդյունքները – Ինչի մասին են պայմանավորվել առաջնորդները

10:48, 10.12.2019

Նորմանդական գագաթնաժողովն ավարտված է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդյունավետ է գնահատել գագաթնաժողովը:

Քառակողմ հանդիպման ավարտին հրապարակվել է Փարիզի 3 կետից բաղկացած պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ գագաթնաժողովի մասնակից կողմերը Ուկրաինայի հարցի առնչությամբ եկել են համաձայնության: Այդ թվում է, հակամարտության գոտում  իրավիճակի կայունացման համար միջոցներ ձեռնարկելը, որը ենթադրում է մինչև 2019 թվականի վերջը հրադադարի ռեժիմի իրականացում:

Առաջնորդները պարտադիր են համարում «Շտայնմայերի բանաձևի» ինտեգրումը Ուկրաինայի օրենսդրությունում և հետաքրքրություն հայտնում Դոնեցկի և Լուգանսկի նահանգներում առանձին շրջաններին առանձնահատուկ կարգավիճակի շնորհումը:

Նմանատիպ