Նորընտիր խորհրդարանն իրավասությունն ստանձնելուն պես, կառավարությունը հրաժարվում է իր լիազորություններից մինչ նոր վարչապետի նշանակումը և շարունակում կատարել պարտականությունը
Նորընտիր խորհրդարանն իրավասությունն ստանձնելուն պես, կառավարությունը հրաժարվում է իր լիազորություններից մինչ նոր վարչապետի նշանակումը և շարունակում կատարել պարտականությունը

10-րդ գումարման խորհրդարանը պետք է գործադիր իշխանությանը հայտնի վստահություն:

Նորընտիր խորհրդարանի կողմից կառաարությանը վստահություն հայտնելու գործընթացները սահմանված են Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածով:

Ըստ սահմանադրության, նորընտիր խորհրդարանի կողմից լիարժեք իրավասություն ստանալուց հետո, կառավարությունը խորհրդարանի առջև վերացնում է իր լիազորությունը և շարունակում կատարել պարտականությունը՝ մինչև նոր վարչապետի նշանակումը:

Ընթացակարգով, կառավարության լիազորության չեղարկումից երկու շաբաթվա ժամկետում խորհրդարանը վստահություն է հայտնում խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունք ունեցող քաղաքական կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի կողմից առաջադրված կառավարությանը:

Վստահություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդարանի լիարժեք կազմի մեծամասնության՝ 76 պատգամավորի աջակցություն:

Ըստ սահմանադրության, եթե խորհրդարանը կառավարության վստահություն չհայտնի սահմանված ժամկետում, Վրաստանի նախագահը համապատասխան ժամկետն անցնելուց հետո 2 շաբաթից ոչ վաղ և ոչ ուշ՝ քան 3 շաբաթից, կլուծարի խորհրդարանը և կնշանակի խորհրդարանի արտահերթ ընտրություններ:

Տասներորդ գումարման խորհրդարանն առաջին անգամ նիստ կհրավիրի այսօր: