Նորընտիր Հռոմի Պապը առաջին անգամ դիմեց հավատացյալներին. Աստված սիրում է մեզ, Աստված սիրում է բոլորին, չարը չի կարող հաղթել, միշտ փնտրենք խաղաղություն և արդարություն

22:44, 08.05.2025

Խաղաղություն բոլորիդ, – այսպես դիմեց նորընտիր Հռոմի Պապը՝ Լեո XIV-ը, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին։

Պապ Լեո XIV-ը հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսին և կոչ արեց ներկաներին միշտ հիշել նրան։

«Հիշենք Պապ Ֆրանցիսկոսի թույլ ձայնը, երբ նա Զատկի առավոտյան աղոթում էր Հռոմի համար՝ օրհնելով Հռոմը, ողջ աշխարհը։ Թույլ տվեք՝ շարունակեմ այդ օրհնությունը։ Աստված սիրում է մեզ։ Աստված սիրում է բոլորին։ Չարը չի հաղթի», – հայտարարել է Պապ Լեո XIV-ը՝ իտալերեն։

Նա շնորհակալություն է հայտնել իրեն ընտրած կարդինալներին՝ ելույթ ունենալով իտալերեն և իսպաներեն։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ եղբայրներին՝ կարդինալներին, ովքեր ընտրեցին ինձ որպես Հռոմի Պապ։ Միշտ փնտրենք խաղաղություն և արդարություն», – ասել է Լեո XIV-ը։

Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը 69-ամյա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստն է։ Նա Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի Պապն է։ Նրան տրվեց Լեո XIV անունը։

Նմանատիպ