Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողության պատճառով մայիսի 25-ին և 26-ին Նոքալաքևիի թանգարան-արգելոցի տարածքը փակ կլինի այցելուների համար
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ մայիսի 25-ին և 26-ին Նոքալաքևիի թանգարան-արգելոցը փակ կլինի այցելուների համար, քանի որ կկայանա նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, Պարմեն Զաքարիայի անվան Նոքալաքևիի ճարտարապետական-հնագիտական թանգարան-արգելոցում նախատեսված է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն։
Նշված միջոցառման անխափան անցկացման նպատակով 2025 թվականի մայիսի 25-ին և 26-ին թանգարան-արգելոցի տարածքը փակ կլինի այցելուների համար։
Թանգարանը կվերսկսի աշխատանքը սովորական ռեժիմով մայիսի 27-ից։ Խնդրում ենք հաշվի առնել վերոնշյալ տեղեկատվությունը», – նշում են գործակալությունում։