Նորակոչիկները հնարավորություն կունենան պարտադիր զինվորական ծառայությունն անցնել ԱԻ կառավարման ծառայությունում
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլու հայտարարությամբ, նորակոչիկները հնարավորություն կունենան պարտադիր զինվորական ծառայությունն անցնել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Ինչպես նշել է Գիորգի Մղեբրիշվիլին, ամեն տարի ավելանում է երիտասարդների թիվը, ովքեր կրոնական կամ այլ պատճառներով հրաժարվում են անցնել պարտադիր զինվորական ծառայություն:
«Մենք երիտասարդներին առաջարկում ենք այլընտրանքային աշխատանք, որը կհաշվվի որպես պարտադիր զինվորական ծառայություն: Այն դեպքում, եթե նրանք ցանկանան շարունակել ծառայությունը հրշեջ-փրկարարական ստորաբաժանման մեջ, կօգտվեն հետևյալ արտոնություններից: Նորակոչիկները, որոնք հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, մենք նրանց առաջարկում ենք այլընտրանք, որ ծառայեն մեզ մոտ: Նրանք չեն գնում բանակ, կրոնական պատճառներով, չեն ուզում վերցնել զենք և այսպես շարունակ: Մեզ մոտ զենք վերցնելու պարտականություն չկա»,- հայտարարել է Մղեբրիշվիլին: