Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման շրջանակում, ավանդաբար, անցկացվել է ժամկետային զինծառայողների երդման արարողությունը։
Նորակոչիկների անձնական կազմը հանդիսավոր երդում է տվել հայրենիքի և ազգի առջև՝ դրանով իսկ պաշտոնապես միանալով Վրաստանի պաշտպանության ուժերին։
Բացի Թբիլիսիից, ժամկետային զինծառայողները երդում են տվել Աջարիայում, Գուրիայում, Իմերեթիում, Կախեթիում, Մցխեթա-Մթիանեթում, Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Սամցխե-Ջավախեթիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում: