Նորակառույց շենքերում բնակություն հաստատել ցանկացող տեղահանված ընտանիքների դիմումների ընդունումը կշարունակվի մինչև մարտի 1-ը
Թբիլիսիում, Զուգդիդիում, Քութայիսիում և Ռուսթավիում նորակառույց շենքերում բնակություն հաստատել ցանկացող տեղահանված ընտանիքների դիմումների ընդունումը կշարունակվի մինչև 2024 թվականի մարտի 1-ը։
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, Փախստականների գործակալությունը հաշվի է առել ներքին տեղահանված ընտանիքների շահերը և մեծ պահանջարկի պատճառով դիմումների ժամկետը երկարացրել է մեկ ամսով։
Հայտերն ընդունվում են ողջ երկրի արդարադատության պալատներում։ Նոր դիմում պետք է լրացնեն բոլոր այն ընտանիքները, ովքեր ցանկանում են բնակարան ստանալ փախստականների վերաբնակեցման ծրագրի շրջանակներում։
«Տեղահանված ընտանիքներին մինչև 2025 թվականի վերջ կտրամադրվեն ժամանակակից չափանիշների բնակարաններ։ «Վրաստանի կառավարությունն իրականացնում է փախստականներին բնակարանով ապահովելու 900 մլն արժողությամբ նախագիծ, որի շրջանակներում 13000 հարկադիր վերաբնակեցված ընտանիքներ կվերաբնակեցվեն»,- ասվում է առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։