Նոր ուսումնասիրության համաձայն Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը 88 տոկոսով ավելի արդյունավետ են Delta տարբերակի կանխարգելման համար
Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը 88 տոկոսով արդյունավետ են Քովիդ 19-ի Դելտայի տարբերակի կանխարգելման համար: Այս մասին ասված է Նյու Ինգլենդ Ջորնալ օֆ մեդիսինի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ:
Հետազոտությունը նաև վերաբերում է Աստրացենեկայի կողմից մշակված պատվաստանյութին , որի համաձայն տեղեկանում ենք , որ ընկերության պատվաստանյութի երկու դեղաչափերը 67 տոկոսով արդյունավետ են Դելտա տարբերակի դեմ:
«Covid 19» -ի դելտա տարբերակին բնորոշ է ավելի արագ տարածումը: Նախկինում հայտնի էր, որ Ֆայզեր պատվաստանյութի երկու դեղաչափերը ալֆայի տարբերակի դեմ արդյունավետ էին 93,7 տոկոսով, մինչդեռԱստրազենիկան ՝ 74,5 տոկոս արդյունավետ:
Միևնույն ժամանակ, Իսրայելում կատարված հետազոտության համաձայն Ֆայզեր պատվաստանյութը պակաս արդյունավետ է սիմպտոմատիկ հիվանդությունների դեմ, չնայած լուրջ հիվանդություններից պաշտպանությունը դեռևս բարձր է: Դելտայի տարբերակի դեմ ուսումնասիրություն ներկայացրեց ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Իսրայելի բժշկական կենտրոնը, որտեղ նշվեց, որ «Johnson & Johnson» ընկերության պատվաստանյութերից մեկը լավ է աշխատում և իմունային պատասխանը տևում է ութ ամիս: