Նոր տարվա օրերին խուսափել չստուգված մսամթերք և կաթնամթերք գնելուց. Մթերքի ազգային գործակալություն
Մթերքի ազգային գործակալությունը բնակչությանը կոչ է անում, Նոր տարվա օրերին խուսափել չստուգված մսամթերք և կաթնամթերք գնելուց:
Ինչպես հայտարարել է գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության ղեկավար Վասիլ Բալավաձեն, բնակչությունը պետք է խուսափի վերոնշյալ մթերքը գնել այն վայրերում, որտեղ Մթերքի ազգային գործակալությունը հսկողություն չի իրականացնում:
Նրա խոսքով, կաթնամթերքը, միսը և մսամթերքը բարձր ռիսկ պարունակող սննդամթերք է և եթե կլինի չստուգված կամ ժամկետանց, հնարավոր է, բնակչության առողջական վիճակի կանգնի մեծ ռիսկի տակ:
Ինչ վերաբերում է պետության կողմից բարձր ռիսկ պարունակող մթերքի հսկողությանը, Վասիլ Բալավաձեի հայտարարությամբ, նախորդ տարվա համեմատ, այս տարի հսկողությունը բավականին ավելացած է և նշել է, որ Մթերքի ազգային գործակալությունն այս ուղղությամբ իրականացրել է ավելի քան 14 հազար ակտիվություն: