Նոր տարվա գալուստը Ռատի Բրեգաձեն նշել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ միասին
Արդարադատության նախարարը Ամանորի գալուստը նշել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ միասին։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռատի Բրեգաձեն նոր տարին դիմավորել է ուղեկցման և հատուկ միջոցառումների գլխավոր բաժնի բազայում։
«Նախարարը շնորհակալություն է հայտնել ուղեկցության և հատուկ միջոցառումների գլխավոր ստորաբաժանման ներկայացուցիչներին երկրին մատուցած ծառայության համար և պարգևատրել հաջողակ աշխատակիցներին։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ նոր 2023 թվականը մեր երկրի համար լինելու է խաղաղության, զարգացման և բարգավաճման տարի։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Նոր տարին շնորհավորել է նաև թիվ 8 քրեակատարողական հիմնարկի և Հանցագործությունների կանխարգելման, ոչ բանտային պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության աշխատակիցներին»,- ասված է Արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։