Նոր օրինագծով այն երեխաները, ովքեր մինչև հոկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, հնարավորություն կունենան դպրոցում սկսել ուսումը
Նոր օրինագծով այն երեխաները, ովքեր մինչև հոկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, հնարավորություն կունենան դպրոցում սկսել ուսումը

Խորհրդարանի կրթության կոմիտեն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա, ըստ որի, երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև հոկտեմբերի մեկը, հնարավորություն կունենան դպրոցում սկսել ուսումը:

Փոփոխությունները նախատեսվում է հաջորդ շաբաթ ներկայացնել բյուրոյի նիստին։

Գործող օրենքով հանրակրթության տարրական մակարդակում կրթությունը սկսելու տարիքը 6 տարին է։