Նոր համաձայնագիրը ենթադրում է, որ Թամար Ժվանիան ինքնակառավարման ընտրություններին ԿԸՀ-ի նախագահ չի լինի. Լևան Իոսելիանի
Նոր համաձայնագիրը ենթադրում է, որ Թամար Ժվանիան ինքնակառավարման ընտրություններին ԿԸՀ-ի նախագահ չի լինի. Լևան Իոսելիանի

Հանդիպման մասնակիցներին ներկայացրեցինք մեր ծրագիրը, թե ինչպես ենք պատրաստվում օրենսդրությունում արտացոլել համաձայնագրում նախատեսված կետերը: Այսօր ներածական հանդիպում էր: Ոչ մի կոնկրետ որոշում չի կայացվել, – այս մասին ընտրական բարեփոխումների հարցով խորհրդարանում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանին:

Ըստ նրա, փոփոխությունները նշանակում են, որ ԿԸՀ-ն այլ կերպ է համալրվելու, ինչն ինքնին կնշանակի Թամար Ժվանիայի պաշտոնանկություն և նոր նախագահի ընտրություն:

«Այս բարեփոխումը դա է ենթադրում: Նախագահը պետք է այլ կերպ ընտրվի, և ես կարծում եմ, որ մենք բոլորս գիտակցում ենք, որ Թամար Ժվանիան այլևս չի կարող լինել հանձնաժողովի նախագահ: Հավատացեք, այդպես կլինի: Իհարկե, քաղաքական համաձայնության մի մասն այն է, ինչ մենք ներկայացրել ենք: Նոր համաձայնագիրը նախատեսում է, որ ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Թամար Ժվանիան այլևս չի լինի ԿԸՀ-ի նախագահ, քանի որ կներդրվի ԿԸՀ-ի կազմի համալսրման նոր կարգ: Ըստ այդ կանոնի, ես շատ կասկածում եմ, որ նա կընտրվի այդ պաշտոնում: Եթե համաձայնագիրը չիրականացվի, անիմաստ է լինել խորհրդարանում», – հայտարարել է Իոսելիանին:

Ընտրական բարեփոխումների կապակցությամբ, խորհրդարանում տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպում: Այս ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական ​​կորպուսի և ԿԸՀ-ի ներկայացուցիչները: Քննարկման հիմնական թեման ընտրական բարեփոխումների իրականացումն էր և «Վրացական երազանքի» ու  «Մոքալաքեեբի» կուսակցության միջև ստորագրված համաձայնագիրը: Բարեփոխումը նախատեսում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր աշխատակազմի համալրում, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրություն և քվեարկության էլեկտրոնային ընթացակարգի անցում: