Նոնա Մամուլաշվիլի. Ընտրությունների արդյունքներն ինձ հիմք չեն տալիս հուսալու, որ կսկսվի այնպիսի գործընթաց, որն այսօր անհրաժեշտ է երկրին
Նոնա Մամուլաշվիլի. Ընտրությունների արդյունքներն ինձ հիմք չեն տալիս հուսալու, որ կսկսվի այնպիսի գործընթաց, որն այսօր անհրաժեշտ է երկրին

Ընտրությունների արդյունքներն ինձ հիմք չեն տալիս հուսալու, որ կսկսվի այնպիսի գործընթաց, որն այսօր պետք է մեր երկրին,- սոցցանցում գրում է «Ազգային շարժման» նախագահի թեկնածուներից Նոնա Մամուլաշվիլին։

Մամուլաշվիլին շնորհավորում է Լևան Խաբեիշվիլիին կուսակցության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Լևանին հաղթանակի կապակցությամբ։ Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին ընտրություններին և շատ շնորհակալություն նրանց, ովքեր աջակցեցին ինձ։

Պետք է նշեմ, որ ընտրությունների արդյունքներն ինձ հիմք չեն տալիս հուսալու, որ կսկսվի այնպիսի գործընթաց, որն այսօր անհրաժեշտ է մեր երկրին։ Ցավոք սրտի, նախընտրական միջավայրը սա ցույց տվեց։

Լևանին շատ հաջողություններ եմ մաղթում, հիմա խնդիրը նա չէ։ Խնդիրն այն է, որ մեծ պատկերում փողը և ոչ ֆորմալ ազդեցությունները հաղթել են քաղաքականությանը:

Ուզում եմ հավատալ, որ արդյունքը չի լինի, ինչը սովորաբար լինում է նման դեպքերում»,- Facebook-ում գրում է Նոնա Մամուլաշվիլին։