Պատմական օր Վրաստանի առաջին ալիքի համար։
Նոնա Գափրինդաշվիլին այսօր այցելել է հեռուստատեսություն։ Առաջին ալիքի աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն են ունեցել խաղալու լեգենդար շախմատիստի հետ։
«Խաղա Շախմատի թագուհու հետ»՝ այսպես է կոչվում համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում կայացավ այսօրվա համաժամանակյա խաղը։
Աշխարհի հնգակի չեմպիոնի հետ հանդիպմումն անցավ հուզիչ միջավայրում ու աշխատակիցները մնացին տպավորությունների տակ։