Nokia Networks-ը բռնազավթված Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» հրաժարվել է համագործակցել «Մեգաֆոնի» հետ
Nokia Networks-ը բռնազավթված Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» հրաժարվել է համագործակցել ռուսական «Մեգաֆոն» բջջային օպերատորի հետ: Տեղեկությունն այս մասին տարածել է Telecompaper.com ինտերնետ-հրատարակությունը՝ Cnews.ru ռուսական գործակալության վրա հենվելով:
ԶԼՄ-ի տեղեկությամբ, «Մեգաֆոնը» Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» անցում է կատարել Huawei-ի վրա, քանի որ Nokia Networks-ը քաղաքական տեսակետի պատճառով հրաժարվել է համագործակցել ռուսական ընկերության հետ: