Նոբելյան մրցանակակիրը կոչ է անում Միջազգային օլիմպիական կոմիտեին թույլ չտալ Իրանի հավաքականին մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին #1TVSPORT
Նոբելյան մրցանակակիրը կոչ է անում Միջազգային օլիմպիական կոմիտեին թույլ չտալ Իրանի հավաքականին մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին #1TVSPORT

Իրանցի մի խումբ ակտիվիստներ, ներառյալ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA-ի նախկին չեմպիոն Մահյար Մոնշիպուրին, նամակ են ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ խնդրելով թույլ չտալ Իրանի հավաքականին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, երկրում կանանց նկատմամբ խտրականության պատճառով։

Նամակի հեղինակները կարծում են, որ Իրանը չի պաշտպանում Օլիմպիական խարտիայի արժեքները, քանի որ երկրում ոտնահարվում են սպորտով զբաղվելու կանանց իրավունքները։

Նամակում բերվում է 1970 թվականին ապարտեիդի քաղաքականության պատճառով Հարավային Աֆրիկայի օլիմպիական շարժումից դուրս մնալու օրինակը։

Հեղինակները պահանջում են, որ իրանցի մարզիկները հեռացվեն առնվազն այն դիսցիպլիններից, որոնցում իրանցի կանայք իրավունք չունեն մասնակցել (ըմբշամարտ, բռնցքամարտ, լող, վոլեյբոլ, մարմնամարզություն, ակրոբատիկա և այլն):