Ուշ գիշեր, Նինոծմինդայի շրջանում տեղի է ունեցել սպանություն: Սպանված է երկու տղամարդ: Փաստը հաստատում են ներքին գործերի նախարարությունում, սակայն գերատեսչությունում դեռևս չեն խոսում սպանության մանրամասների մասին: Տեղի ունեցածից առաջ հավանաբար եղել է վիճաբանություն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունում հայտարարում են, որ հանցանքը բացվել է տաք հետքերով:
«Մահացած է երկու անձ: Շարունակվում են քննչական գործողությունները: Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի կողմից հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 180-րդ հոդվածով»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Դրա հետ մեկտեղ, գերատեսչությունում մեկնաբանում են, որ հնարավոր է հոդվածը վերաորակավորվի: