Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի կապակցությամբ ՆԳ նախարարությունը տարածում է հայտարարություն
Նինոծմինդայի մանկական գիշերօթիկի կապակցությամբ ՆԳ նախարարությունը տարածում է հայտարարություն

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, կապված Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում երեխաների դեմ ենթադրյալ հանցագործությունների հետաքննության վերաբերյալ:

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությությունը, ցանկանում ենք տեղեկացնել հասարակությանը, որ տարբեր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հիման վրա, Սուրբ Նինոյի անվան մանկատանը որբերի դեմ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետաքննության շրջանակներում, ներքին գործերի նախարարությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները բռնության բոլոր հնարավոր փաստերը քննելու համար:

Այստեղ մենք ցանկանում ենք հասարակությանը տեղեկացնել ՆԳ նախարարության վարույթում գտնվող քրեական գործերի մասին, որոնք վերաբերում են երեխաների նկատմամբ կատարված հնարավոր հանցագործություններին:

2016 թվականից առ այսօր, նշված գիշերօթիկ տան կապակցությամբ հետաքննություն է սկսվել չորս քրեական գործերով:

Երկու դեպքում հետաքննությունը նախաձեռնվել է ժողովրդական պաշտպանի գրասենյակի դիմումի, իսկ մյուս դեպքում `ՀԻԻԱ Պետական ​​խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածներին օգնության գործակալության հաղորդմամբ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ապահովել և իրականացրել է բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քրեական գործով գործի հանգամանքները պարզելու համար:

Յուրաքանչյուր դեպքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, իրականացվել են փորձաքննություններ և այլ գործողություններ: Այնուամենայնիվ, գործի այս փուլում չկա բավարար ապացույց` հնարավոր հանցագործության փաստը պարզելու համար: Այնուամենայնիվ, ՆԳ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել յուրաքանչյուր քրեական գործով` հնարավոր բոլոր հանցագործությունները մանրակրկիտ և օբյեկտիվորեն ուսումնասիրելու համար», – ասված է ՆԳ նախարարության  հաղորդագրության մեջ: