Նինո Ծիլոսանին դիմել է ընդդիմությանը. Տասնամյա ծրագրի քննատադության փոխարեն, լավ կլիներ ներգրավվեիք երկրի կառավարման մեջ
Ավելի լավ արդյունքի համար, իհարկե, կարևոր է, որ դուք ներգրավվեք այս կարևորագուն կառավարման մեջ, որը կոչվում է իշխանություն, – այսպես է դիմել խորհրդարանի արտահերթ նիստում խորհրդարանական ընդդիմությանը, Ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ Նինո Ծիլոսանին:
«Դուք ընդդիմութունը կազմում եք իշխանության մաս, և հուսով եմ, որ դա մի օր կգիտակցեք, և 10-ամյա ծրագրերը քննադատելու փոխարեն, մենք պետք է համաձայնության գանք հիմնական սկզբունքների և գերակայությունների շուրջ, և դուք, ի թիվս այլոց, մասնակցեք դրան: Որպես խորհրդարանի անդամ և այս երկրի քաղաքացի ՝ ես ձեզ կոչ եմ անում գիտակցել ձեր պարտականությունները և կատարել ձեր գործը», – հայտարարել է Նինո Ծիլոսանին:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, այս ամբիոնից մարդկանց ամենից շատ պետք է այն, որ լսի ճշմարտությունը, ինչ է արվել, ինչ չի արվել, ինչ քաղաքականություն է վարում իշխանությունը և որքանով է դա արդյունավետ: