Նինո Ծիլոսանի.Ես չեմ փոխել իմ կարծիքը պատժամիջոցների մասին, սակայն, եթե այս ամենում ինչ-որ «դրական» բան տեսնենք, դա այն է, որ ընդդիմության քաղաքական կյանքը երկու օրով երկարաձգվել է
Նինո Ծիլոսանի.Ես չեմ փոխել իմ կարծիքը պատժամիջոցների մասին, սակայն, եթե այս ամենում ինչ-որ «դրական» բան տեսնենք, դա այն է, որ ընդդիմության քաղաքական կյանքը երկու օրով երկարաձգվել է

 

«Պատժամիջոցների մասով ես մեկ անգամ արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը և իսկապես չեմ փոխել իմ կարծիքը»,- այս մասին սոցցանցում գրում է խորհրդարանական մեծամասնության անդամ Նինո Ծիլոսանին։

Նրա գնահատմամբ՝ պատժամիջոցների հայտարարումը երկու օրով երկարացրեց ընդդիմության քաղաքական կյանքը։

«Պատժամիջոցների մասով ես մեկ անգամ արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը և իսկապես կարծիքս չեմ փոխել։ Սակայն, եթե այս ամենում ինչ-որ «դրական» բան պիտի տեսնենք, դա այն է, որ ընդդիմության քաղաքական կյանքը երկու օրով երկարաձգվել է, և ո՞ւմ և ինչու է պետք վերակենդանացնել վրաց ժողովրդի կողմից մերժված ընդդիմությունը, կարծում եմ. Այս հարցի պատասխանը պարզ դարձավ Ուկրաինայի պատերազմից հետո… Ես հպարտ եմ, որ ծառայում եմ իմ երկրին»,- գրել է Ծիլոսանին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին։ Նրա խոսքով, առաջին փաթեթում ընդգրկված են «Վրացական երազանքի» անդամներ, պատգամավորներ, իրավապահներ ու մասնավոր անձինք։