Նինո Ծիլոսանի. Մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել հանուն երկրի շահերի և չպարել Գիգա Բոկերիայի ծափ տվածով
Խորհրդարանի ագրարային հարցերով կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանին հայտարարում է, որ կառավարող թիմը ընդդիմության հետ մշտական խորհրդակցությունների ռեժիմում է և հուսով է, կոնկրետ արդյունք կլինի:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ծիլոսանին, կառավարող թիմը գործածում է բոլոր օրինական միջոցները, որպեսզի նպաստի խորհրդարանում ընդդիմության աշխատանքին:
«Մեզ համար այս գործընթացը շատ կարևոր է և ինչպես բարեկամ դեսպանների հետ, այնպես էլ՝ անկախ ռեժիմում պատրաստ ենք համագործակցել ընդդիմության հետ: Առանձնապես նրանց հետ, ովքեր իրոք ցանկություն ունեն, որ աշխատեն երկրի շահերի պաշտպանության համար և ոչ թե այն ապակառուցողական հատվածի հետ, որը փաստացի, պարում է Գիգա Բոկերիայի ծափ տվածով»,- հայտարարել է Ծիլոսանին: