Նինո Նիժարաձե. Աջարիայում համաճարակային վիճակը ծանր է, սակայն՝ վերահսկելի
Աջարիայում համաճարակային վիճակը ծանր է, սակայն՝ վերահսկելի: Ցանկանում եմ կոչ անել բնակչությանը, որ աջակցի մեզ, պահպանի կանոնակարգերը, որպեսզի իրավիճակը լինի կառավարելի,- հայտարարում է Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն:
Նրա փոխանցմամբ, այսօր առավոտյան Աջարիայի կովիդ-կլինիկաներում կար 35 ազատ մահճակալ, սակայն այս թիվը փոփոխական է:
«Առավոտյան ունեինք 35 ազատ մահճակալ, սակայն ժամը 12:00-ից հետո սկսվում է բժիշկների շրջայցը և պացիենտների տեղափոխումը, համապատասխանաբար ավելանում է ազատ մահճակալների թիվը: Ուստի այս ուղղությամբ ծանր վիճակ չէ»,- հայտարարել է Նինո Նիժարաձեն:
Նախարարի խոսքով, Աջարիայում արձանագրվել են բուժանձնակազմի վարակման դեպքեր, սակայն այս պահի դրությամբ շրջանում բժիշկների ռեսուրսը բավարար է: