Նինո Նադիրաձեն հայտարարում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել
Նինո Նադիրաձեն հայտարարում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել

«Վիվամեդի» կլինիկայի տնօրեն Նինո Նադիրաձեն հայտարարում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Նինո Նադիրաձեն, Միխեիլ Սաակաշվիլին պալատում է։

Րոպեներ առաջ Գիորգի Չալաձեն հայտնել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք։