Նինո Նադիրաձե. Լեհ բժիշկները գուլպաներով ու կոշիկներով դուրս բերված նյութը վերցրել են առանց վկաների, ինչի համար են ուզում, չեմ կարող ասել
«Վիվամեդի» կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեն արձագանքում է քրեակատարողական ծառայության կողմից սոցցանցերում տարածած այն տեղեկությանը, ըստ որի՝ լեհ բժիշկներից մեկը թղթի մեջ փաթաթել է դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը և փորձել գաղտագողի դուրս հանել կոշիկի միջոցով:
«Ըստ արձանագրության՝ նյութը վերցվել է (վերցրել են իրենք՝ լեհերը՝ Վիվամեդի բժիշկների ներկայությամբ), կնքվել, մի տարան վերցրել են լեհ բժիշկները, մյուսը մնացել է կլինիկայում, որը կուղարկենք հետազոտության։ Նրանք գուլպաներով ու կոշիկներով դուրս բերված նյութը վերցրել են առանց վկաների)»,- գրում է Նինո Նադիրաձեն։