Նինո Լոմջարիա. Եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս, նա պետք է ներկա գտնվի դատավարությանը, թեկուզ հեռակա կարգով
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով, եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս, նա պետք է ներկա գտնվի դատավարությանը, թեկուզ հեռակա կարգով։
Նրա խոսքով, շատ կարևոր է Սաակաշվիլին անձամբ կամ հեռավար ներկայանա դատական նիստին։
«Այսօր իմ փորձագետները կծանոթանան Սաակաշվիլիի առողջական վիճակին։ Թերեւս ընդհանուր գնահատականներ կտրվեն նաեւ բուժման ընթացքի վերաբերյալ։ Եթե հնարավոր է, և առողջական վիճակը թույլ կտա, իհարկե, պետք է անպայման մասնակցել, եթե ֆիզիկապես անկարող է, հեռակա կարգով, քանի որ մենք արդեն գնահատել ենք առաջին երեք դատավարությունները, որտեղ նրան թույլ չեն տվել մասնակցել որևէ ձևով։ Արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ներկայացրած հանգամանքները իրավական հիմնավորում չէին Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությանը մասնակցելու մերժման համար։ Հետևաբար, կարծում ենք, որ այդ երեք դեպքերում խախտվել է նրա՝ որպես մեղադրյալի, անձամբ ներկայանալու և դատարանին որևէ այլ ձևով հրապարակային մասնակցելու կարևորագույն իրավունքը։ Շատ կարևոր կլինի անձամբ կամ հեռակա մասնակցությունը, որպեսզի գործընթացը բաց լինի, և հանրությունը, նույնիսկ հեռուստատեսության միջոցով, կարողանա առցանց դիտել գործընթացը: Այսինքն՝ գործընթացը պետք է լինի հրապարակային, ինչպես պահանջում է Ստրասբուրգի դատարանը ցանկացած անձի քրեական գործով»,- ասել է Նինո Լոմջարիան։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երեկ խոսել էր Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությանը ներկայանալու մասին եւ նշել, որ որոշում կայացնելիս կարեւոր է Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների կարծիքը։ Մենք կսպասենք նրա առողջական վիճակի մասին բժիշկների զեկույցին, և այս մեկ գործոնի բացառումն արդեն իսկ հիմք է տալիս, որ Միխեիլ Սաակաշվիլին ներկա գտնվի դատարանի դահլիճում դատավարությանը», – ասել է Ռատի Բրեգաձեն։