Նինո Լացաբիձեն բացառում է, որ «Վրացական երազանքի» ներկայացուցիչը մասնակցել է «Ազգային շարժման» անդամի ծեծին
Ռուսթավիի «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Նինո Լացաբիձեն արձագանքում է «Միացյալ ազգային շարժման» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Դավիթ Կիրկիտաձեի հայտարարությանը, ըստ որի՝ «Միացյալ շարժման» անդամ Իվանե Գվելեշիանիի ծեծը կապված է «Վրացական երազանքի» հետ:
Նինո Լացաբիձեն հայտարարում է, որ սա «Ազգային շարժման» ձեռագիրն է, և «Ազգային շարժման» շահերից է բխում ապակառուցողականություն մտցնել նախընտրական քարոզարշավում:
Լացաբիձեն բացառում է, որ այս ամենին մասնակցել է «Վրացական երազանք» թիմի անդամը:
Ըստ «Միացյալ ազգային շարժման» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Դավիթ Կիրկիտաձեի, Ռուսթավի քաղաքում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իվանե Գվելեսիանին: «Միացյալ ազգային շարժման» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածուն ասում է, որ դա քաղաքական հաշվեհարդար էր: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Գվելեսիանին, որը կորպուսի աշխատակից էր, հրաժարվեց «Վրացական երազանքի» համար ձայներ հավաքելուց և լքեց աշխատանքը, «Վրացական երազանքը» սկսեց ահաբեկել նրան, որն ավարտվեց ծեծով: