Նինո Լացաբիձե Միանում եմ իմ սիրելի քաղաքի՝ Ռուսթավիի քաղաքապետի ընտրարշավին
Նինո Լացաբիձե Միանում եմ իմ սիրելի քաղաքի՝ Ռուսթավիի քաղաքապետի ընտրարշավին

Իմ թիմի հետ միասին ես որոշեցի ժամանակից շուտ թողնել խորհրդարանում իմ պաշտոնը և կանգնել նոր մարտահրավերների առջև, մեկ անգամ ևս դառնում եմ թեկնածու և այս անգամ, ներգրավվում եմ իմ սիրելի, հայրենի քաղաքի, Ռուսթավիի քաղաքապետի նախընտրական քարոզարշավին,- այս մասին ասում է «Վրացական երազանքի» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Նինո Լացաբիձեն՝ տարածված տեսաուղերձում, որտեղ խոսում է առաջիկա ծրագրերի և նորությունների մասին:

Նինո Լացաբիձեն շնորհակալություն է հայտնում ընտրողներին վստահության և աջակցության համար:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վստահության և յուրաքանչյուր աջակցող խոսքի համար, որը ես լսել եմ ձեզ հետ հանդիպմանը: Միասին անցանք դժվար, բայց բավականին արդյունավետ շրջան: Ընտրություններից առաջ իմ հնչեցրած մի քանի նախագիծ և նախաձեռնություն, չնայած խորհրդարանական գործունեության կարճ ժամանակահատվածին, արդեն իրականացվել է կամ գտնվում է աշխատանքի ընթացքի մեջ: Այնուամենայնիվ, ես ամբողջ պատասխանատվությամբ գիտակցում եմ, որ խնդիրները շատ ավելի մեծ են, և մենք պետք է դրանցով զբաղվենք ինչպես քաղաքական գործիչներս, այնպես էլ՝ յուրաքանչյուր մասնագիտության ներկայացուցիչ և այս երկրի քաղաքացի՝ համատեղ ջանքերով:

Իմ թիմի հետ միասին ես որոշում կայացրեցի ժամանակից շուտ լքել իմ պաշտոնը խորհրդարանում և կանգնել նոր մարտահրավերների առջև: Ես կրկին թեկնածու եմ դառնում և այս անգամ մասնակցում եմ իմ սիրելի քաղաքի՝ Ռուսթավիի քաղաքապետի ընտրարշավին:

Որպեսզի ձեզ հետ հանդիպումներում բարձրաձայնված խնդիրները լուծեմ. Որպեսզի Ռուսթավին դառնա էկոլոգիապես մաքուր, բարեկեցիկ, տնտեսական հնարավորությունների քաղաք, որտեղ համատեղ ջանքերով նոր աշխատատեղեր կստեղծենք: Մոտ ապագայում, ձեզ հետ հանդիպումների ժամանակ, մենք կխոսենք կոնկրետ ուղղությունների մասին, որտեղ մենք պետք է միասին ստեղծենք այն տեսլականը, թե ինչպիսին է լինելու ապագայի Ռուսթավին: Մեր քաղաքն ունի մեծ ռեսուրսներ և ներուժ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կկարողանքն արագ զարգանալ և առաջընթաց ունենալ: Բոլորիդ հրավիրում ենք միասին նոր հնարավորություններ ստեղծելու Ռուսթավիում», – ասել է Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Նինո Լացաբիձեն: