Նինո Ցիլոսանին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի պատվիրակության հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Նինո Ծիլոսանին հանդիպել է Վրաստանում գտնվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի պատվիրակության հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը։
«Այն պայմաններում, երբ մեր արևմտյան գործընկերներին շատ դեպքերում տրամադրվում է դեզինֆորմացիա, սա, իհարկե, լավ հնարավորություն էր նրանց հետ տարբեր հարցեր քննարկելու համար։ Հանդիպման ձևաչափից ելնելով՝ բոլոր մանրամասները չենք կարողացել քննարկել։ Հույս ունեմ, որ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունը նրանց համար կարևոր և անհրաժեշտ էր և հաշվի կառնվի նրանց կողմից կայացվելիք որոշումների ժամանակ։ Համաձայնության եկանք, որ երկկողմ համագործակցությունն ու այցերը կենսական նշանակություն ունեն։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կկայանա վրացական կողմի այցը ԱՄՆ, և մեզ հնարավորություն կտրվի քննարկելու Վրաստան–ԱՄՆ հարաբերությունների բարելավման հարցերը Կոնգրեսի անդամների և սենատորների հետ՝ մեր հարաբերությունների վերագործարկման նպատակով», – հայտարարել է Նինո Ծիլոսանը հանդիպման ավարտից հետո։