Նիկոլոզ Սամխարաձեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում խոսել է օկուպացիայից բխող վտանգների մասին
Նիկոլոզ Սամխարաձեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում խոսել է օկուպացիայից բխող վտանգների մասին

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Բուխարեստում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 31-րդ տարեկան նստաշրջանին։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Նիկոլոզ Սամխարաձեն ելույթ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովին։

Իր ելույթում նա խոսել է Վրաստանում առկա անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկրի տարածքի 20%-ը դեռ օկուպացված է Ռուսաստանի կողմից, իսկ մինչև 300 հազար մարդ տեղահանված է։

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներից մի քանիսը դեռևս չեն օգտագործում՝ օկուպացիա տերմինը։

«Ժնևում միջազգային քննարկումների ձևաչափով բանակցությունները շարունակվում են տարիներ շարունակ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, սակայն խաղաղ գործընթացը դեռևս չի կարող կարգավորվել»,- իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլոզ Սամխարաձեն։

Ելույթի ավարտին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը ավելի շատ քայլեր ձեռնարկել այս հարցում։